00:00:00

Տեր Շտեգենը վնասվածք է ստացել

03:25, 31 դեկտեմբեր 2019 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի կարողանա մասնակցել 2020 թվականին Իսպանիայի չեմպիոնի առաջին հանդիպմանը: Sport.es-ի հաղորդմամբ՝ տեր Շտեգենը «Բարսելոնայի» մարզումներից մեկի ընթացքում ծնկի վնասվածք է ստացել: Դարպասապահի ապաքինման ժամկետի մասին տեղեկություն չի հաղորդվում: Վնասվածքից դեռ չի ապաքինվել նաև «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը, որի վերադարձը խաղադաշտ սպասվում է միայն հունվարի վերջին: Նշենք, որ 2020 թվականի առաջին հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հունվարի 4-ին: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Լա Լիգայի 19-րդ տուրում արտագնա խաղում կմրցի «Էսպանյոլի» հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր