00:00:00

Չինական ընկերությունը 4 սելֆի-տեսախցիկով սմարթֆոն է արտոնագրել

01:40, 31 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Չինական Vivo տեխնոլոգիական ընկերությունը 4 սելֆի-տեսախցիկ ունեցող սմարթֆոն է արտոնագրել: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ նորարարության լուսանկարով փաստաթղթին ուշադրություն են դարձրել Twitter-ի օգտատերերը: Արտոնագիրը հայտնաբերվել է Չինաստանի մտավոր սեփականության ազգային վարչության բազայում: Դատելով հրապարակված պատկերներից՝ ընկերությունը սմարթֆոնի 3 տեսակի դիզայն է գրանցել: Առաջին տարբերակում ամեն մի անկյունում մեկական տեսախցիկ է գտնվում, երկրորդի և երրորդի դեպքում՝ տեսախցիկները երկուական տեղակայված են վերին անկյուններում: Թվիթերյան օգտատերերը մեկնաբանություններում հեգնանքով են արտահայտվել նորույթի մասին և նմանություն են նկատել Vivo-ի կոնցեպտային սմարթֆոնի և Samsung Galaxy S10+-ի միջև, որի դիմացի տեսախցիկը նույնպես ներկայանում է զույգ տեսքով՝ սակայն մեկի դեր է կատարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր