00:00:00

Թաթարստանի նախագահն ավտոմեքենա է նվիրել Աթամբաեւի կնոջը

22:45, 30 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովն ավտոմեքենա է նվիրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կնոջը՝ Ռաիսային: Այս մասին ասվում է Աթամբաեւի հիմնած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հաղորդագրության մեջ: Այն բանից հետո, երբ Աթամբաեւի աջակիցների դեմ քրեական գործեր են հարուցել, կուսակցությունում պառակտում է տեղի ունեցել: Մի մասը հավատարիմ է մնացել նախկին նախագահին, մյուս մասն աջակցում է գործող իշխանությանը: «Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը՝ տեսնելով հասարակական տրանսպորտում Ռաիսա Աթամբաեւայի լուսանկարը, նրան ներկայացուցչական դասի նոր ավտոմեքենա է նվիրել վարորդին աշխատավարձի վճարմամբ եւ ավտոմեքենայի շահագործման բոլոր ծախսերով՝ ներառյալ վառելիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կուսակցության տվյալներով՝ Ռաիսա Աթամբաեւան իր երախտագիտություն է հայտնել Մինիխանովին նրա մարդասիրության, կարեկցության եւ աջակցության համար: Նա նշել է, որ ազգային աջակցությունն իրեն ուժ եւ լավագույնի հույս է տալիս: Աթամբաեւան նշել է, որ իր համար բնական էր հասարակական տրանսպորտից օգտվելը: Աթամբաեւը իշխանությունը հանձնել էր  իր իրավահաջորդ եւ ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը ՝ Աթամբաեւը, զրկվել էր  նախկին նախագահի կարգավիճակից եւ կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Նախկին նախագահը բազմիցս ասել է, որ իր կողմնակիցների հասցեին հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն: Ղրղզստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 7-8-ին իրականացնում էին նախկին նախագահ Աթամբաեւի կալանավորման գործողությունը նրա Կոյ Թաշ գյուղի նստավայրում, որը մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա է։ Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ։ Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ են բացել։ Առաջին օրը չի հաջողվել կալանավորել նախկին նախագահին։ Աթամբաեւի կողմնակիցներին գերի են ընկել 6 հատուկջոկատայիններ։ Ուժայինների եւ նախկին նախագահի կողմնակիցների միջեւ բախումները հաջորդ օրը շարունակվել են առավոտվանից, թեեւ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին։ Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ։ Մեկ հատուկջոկատային զոհվել է։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր