00:00:00

Հոնկոնգի ոստիկանությունը ստացել է 17 մլն դոլարից ավելի նպաստ 6 ամսվա բողոքի ցույցերի համար

21:45, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հոնկոնգի ոստիկանությունն ընդհանուր առմամբ վաստակել է 17,3 մլն դոլար (135 մլն հոնկոնգյան դոլար) նպաստ վերջին 6 ամիսների ընթացքում բողոքի ակցիաների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության զեկույցը: Քաղաքի օրենսդիրների զեկույցի համաձայն՝ ի պատասխան Քաղաքացիական ծառայության բյուրոյի գրավոր հարցման՝ հոնկոնգյան 50 մլն դոլար նպաստ է հատկացվել առաջնագծում սպաների եւ բողոքի ցույցերի ժամանակ օրական 12 եւ ավելի ժամ աշխատած ծառայողների սնունդի համար: Եվս 85 մլն հոնկոնգյան դոլար է հատկացվել ոստիկանության աշխատանքի հետ կապված նպաստների համար: Գործակալությունը նշում է, որ ըստ Հանրային կարծիքի հետազոտությունների ինստիտուտի հարցման՝ անցյալում ոստիկանության վարկանիշը, որը մեծ հարգանք էր վայելում, ռեկորդային նվազագույնի է հասել՝ կապված ցուցարարների համընդհանուր գանգատների հետ իրավասությունների չարաշահումից եւ դաժան վերաբերմունքից:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր