00:00:00

Հարավային Օսիայի նախագահը ներել է վրացի բժշկին, որն ապօրինի հատել էր սահմանը

21:18, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը ներել է Վրաստանի քաղաքացի Վաժա Գափրինդաշվիլուն, որը մեղադրվում է սահմանի ապօրինի հատման մեջ: Այս մասին նշված է հանրապետության նախագահի հրամանի մեջ, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 38 կետի համաձայն, ղեկավարվելով մարդասիրական սկզբունքներով, հաշվի առնելով  անձնական խնդրագիրը եւ քննությանն աջակցություն ցույց տալը՝ որոշում եմ ներել Վրաստանի Հանրապետության քաղաքացի դատապարտյալ Վաժա Ջոնդոեւիչ Գափրինդաշվիլուն, ծնված 1961 թվականին, նրան ազատելով ազատազրկման պատժի հետագա կրումից»,- նշված է փաստաթղթում: Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեն շաբաթ լրագրողներին հայտնել է, որ դատավճռի կայացումից հետո Գափրինդաշվիլին դիմել էր Հարավային Օսիայի նախագահին ներման խնդրագրով: «Հաշվի առնելով, որ դատապարտյալն առաջին անգամ է կատարում սահմանի ապօրինի հատում, եւ ելնելով մարդասիրական պատկերացումներից՝ Հարավային Օսիայի նախագահը Գափրինդաշվիլուն ներելու եւ նրան Վրաստանին հանձնելու որոշում է ընդունել»,-  հայտնել են ՊԱԿ-ից: Նշվում է, որ երկրի իշխանությունները կարծում են, որ բարի կամքի նշված ժեստը կունենա «պատշաճ բարոյական ազդեցություն հարավօսական-վրացական սահմանին սադրանքների կազմակերպիչների վրա»: Վաժա Գափրինդաշվիլուն արդեն հանձնել են Վրաստանին: Երկրի Գերագույն դատարանում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Գափրինդաշվիլին մեղավոր է ճանաչվել դեկտեմբերի 20-ին Լենինգորսկի շրջանային դատարանի վճռով: «Նա դատապարտվել էր մեկ տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման՝ պատիժը կրելով ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում»,- ասել են Գերագույն դատարանից: Դատարանը որոշել է պատժաժամկետը հաշվարկել դատապարտյալի փաստացի ձերբակալման պահից, այսինքն՝ 2019 թվականի նոյեմբերի 9-ից: Գափրինդաշվիլուն ձերբակալել էին նոյեմբերի 9-ին Ախալգորսկի (Լենինգորսկի) շրջանի Օրչոսանի գյուղի շրջակայքում: Հարավային Օսիայի դատարանը նրան կալանավորել էր 2 ամսով: Նոյեմբերի 15-ին Գափրիդաշվիլու ձերբակալությամբ, որը Վրաստանի Վնասվածքաբանների եւ օրթոպեդների միության նախագահն է, իր մտահոգությունն էր հայտնել Վրաստանի Բժշկական ասոցիացիաների միավորումը: Հարավային Օսիայի ՊԱԿ-ը նոյեմբերի 18-ին հայտնել էր, որ Գափրինդաշվիլին՝ որպես զինվորական բժիշկ ակտիվորեն մասնակցել է 2008 թվականի օգոստոսի իրադարձություններին: Թբիլիսիում կտրականապես հերքում են Գափրինդաշվիլու մասնակցությունը ռազմական գործողություններին: Նոյեմբերի 19-ին Գափրինդաշվիլու ձերբակալությունը Անդրկովկասի հարցերով Ժնեւյան բանավեճերի համանախագահների հետ դատապարտել էր Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր