«Խոսքը գնում է երկրի պատմության մեջ ամենախոշոր բռնագրավման մասին»,-հայտարարել է Ուրուգվայի մաքսային ծառայության ղեկավարը:
Իշխանությունների տեղեկություններով`ընդհանուր 4417,7 կիլոգրամ կոկաինով լցված փաթեթները ուղարկվել են աֆրիկյան Լոմե նավահանգիստ: Մամուլի ասուլիսի ընթացքում տեղի մաքսային ծառայության ղեկավարը նշել է, որ սոյայի արտահանումը կազմակերպել է մի նոր ընկերություն, որի սեփականատերերը հայտնի են:
Ըստ իրավապահ մարմիններում հրապարակման աղբյուրների` հետագայում Սորիանոյի հարավ-արևմտյան ափամերձ բաժանմունքում, որտեղից բեռնարկղերը հասել են Մոնտեվիդեոյի նավահանգիստ, հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել են բեռնման կայանի տերերը՝ հայր և որդի, առգրավվել է ևս մեկ տոննա կոկաին: