00:00:00

Իվանկա Թրամփը խոստովանել է, որ հոր վերընտրվելու դեպքում, հնարավոր է, թողնի Սպիտակ տան խորհրդականի պաշտոնը

19:35, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը հայտարարել է, որ, հնարավոր է, Սպիտակ տան խորհրդականի պաշտոնը թողնի, եթե հայրը՝ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետ վերընտրվի, հայտնում է Daily Mail-ը: 38-ամյա Իվանկան ասել, որ շարժառիթն առաջին հերթին երեխաների խնամքն է, որոնք միշտ իր համար առաջնային կլինեն: Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները երեք երեխա ունեն՝ 8-ամյա Արաբելլան, 6-ամյա Ջոզեֆը եւ 3-ամյա Թեոդորան: Ընտանիքը 2017 թվականին Նյու Յորքից Վաշինգտոն է տեղափոխվել, որ աշխատավայրին մոտ լինի: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահի ավագ դուստրը հրաժարվել է քննարկել իր բախումները Թրամփի վարչակազմի առավել պահպանողական տրամադրված անդամների հետ: Դրա փոխարեն նա հայտնել է Սպիտակ տանը որպես խորհրդական աշխատելու 2,5 տարիների մասին իր տպավորությունները: Դրանից բացի, Իվանկա Թրամփը ի պատասխան հարցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ հոր փաստաբան Ռուդի Ջուլիանին բարդացնում է իր հոր կյանքը, հայտարարել է, որ «Ռուդին իսկական ռազմիկ է եւ հոյակապ քաղաքապետ էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր