00:00:00

Զելենսկին ռադային է ներկայացրել իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ

19:05, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Բարձրագույն Ռադային է ներկայացրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրինագիծ՝ կապված իշխանության ապակենտրոնացման հետ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը: Օրինագծի տեքստը դեռ չի հրապարակվել: Խորհրդարանն ստացել է փաստաթուղթը և փոխանցել այն ղեկավարությանը՝ քննարկման համար: 2015 թվականին Ուկրաինայի սահմանադրական դատարանն իշխանության ապակենտրոնացման մասին  օրինագիծը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող: Բացի այդ, դատարանը սահմանել էր սահմանադրական նորմ այն մասին, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններն իրականացվում են առանձին օրենքով: Այդ նույն ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել սահմանադրության մի քանի ուղղումներ, ըստ որոնց՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի քանի շրջաններում ինքնակառավարման հատուկ համակարգ պետք է սահմանվի, առանց այդ շրջաններին հատուկ կարգավիճակ տալու: Բարձրագույն Ռադան ձայների մեծամասնությամբ ընդունել էր որոշում՝ նախագահական այս ծրագիրն ուղարկել սահմանադրական դատարանի ստուգմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր