Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ։
Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել Է, որ ներկայում պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:
Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ Է տարածվում: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք Է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված Է եւ հայտնի չԷ, թե երբ այն կվերսկսվի, հաղորդել Է Sputnik-ը: