00:00:00

ANCA-ն ողջունել է Սենատում հակաթուրքական օրինագծի ընդունումը

16:11, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ողջունել է Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի քվեարկությունը, որի արդյունքում ընդունվել է հակաթուրքական օրինագիծ: Ինչպես նշում է Asbarez-ը, ձայների 18 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ընդունված փաստաթուղթը Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում է ենթադրում: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանն օրինագծի ընդունման առնչությամբ ասել է, որ տպավորիչ է տեսնել տարբեր կուսակցություններից սենատորների միահամուռ դիրքորոշումը՝ հանուն արդարության: Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որն օրինագծի համահեղինակներից է, նշել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները «չափից ավելի են և անընդունելի»: Խոսքը, մասնավորապես, Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման և ռուսական Ս 400 համակարգերի գնման մասին է: Ըստ սենատորների՝ Թուրքիայի դեմ թիրախային պատժամիջոցները համարժեք պատասխան են այդ երկրի գործողություններին: Օրինագիծը կոչ է անում սահմանափակել ամերիկյան արտադրության զենքի վաճառքը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցներից վարկերի տրամադրումը Թուրքիային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր