00:00:00

Իրանի իշխանությունները հայտարարել են խոշոր կիբեռգրոհի կանխման մասին

04:05, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Իրանի իշխանությունները հայտարարել են էլեկտրոնային ենթակառուցվածքների վրա խոշոր, կազմակերպված կիբեռգրոհի կանխման մասին, հայտնում է Tasnim-ը։ «Մենք վերջերս բախվել ենք կառավարության ենթակառուցվածքի վրա լավ կազմակերպված կիբեռգրոհի հետ»,- հայտարարել է Իրանի կապի եւ ՏՏ նախարար Մուհամմեդ Ջավադ Ազարի Ջախրոմին՝ հավելելով, որ գրոհը հետ է մղվել երկրի պաշտպանական վահանի կողմից, որը հայտնի է «Դեյֆի ֆեյերվոլ» անունով։ Հոկտեմբերին Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար, բրիգադային գեներալ Գոլամ Ռեզա Ջալալին հայտարարել էր, որ երկիրը իրավաբանական գործողություններ է նախաձեռնում ԱՄՆ-ի դեմ՝ կապված կիբեռգրոհների կրկնվող փորձերի եւ սպառնալիքների հետ, եւ անվտանգության հուսալի միջոցներ է կիրառում իր կենսական կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր