00:00:00

ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի С-400-ների հարցով Թուրքիայի ծրագրերի վրա․ Իբրահիմ Կալին

03:17, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին քննարկումները չեն ազդի С-400-ների հարցով Անկարայի ծրագրերի վրա, նա կշարունակի այդ համակարգերի տեղադրումը, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք նախկինում Թուրքիայի հարավում հակահրթիռային Patriot համակարգեր էին տեղադրել Անկարայի խնդրանքով, հետագայում հանել են դրանք այնտեղից։ «Մենք շատ ջանքեր ենք գործադրել, սակայն ստիպված ենք եղել գնել С-400-ները»,- նշել է նա։ Կալինը հավելել է, որ Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 ռմբարկուների մատակարարման թեման «վաղուց դուրս է եկել տեխնիկական կամ պաշտպանական հարթությունից, կոնգրեսականները այն ամբողջովին քաղաքականացրել եւ ներքին քաղաքականության գործիքի են վերածել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր