00:00:00

Իրանը չի անջատվի ինտերնետից. Ռոհանի

01:53, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

«Մենք պետք է կամ շրջանցենք պատժամիջոցները, կամ ստիպենք թշնամիներին զղջալ»։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կառավարության նիստի ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։ «Կառավարությունը մտադիր է խափանել թշնամիների դավադրություններն ինչպես ներքին արտադրության ավելացման, այնպես էլ այլ քայլերի միջոցով, ինչպիսին է բանակցությունների անցկացումը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ առումով կառավարությունը գործելու է «կարմիր գծին» համապատասխան, որը մտադիր չէ հատել։ Նա նաեւ անդրադարձել է Ազգային տեղեկատվական ցանցի հարցին՝ ասելով, որ դա «չի նշանակում ինտերնետից Իրանի անջատում»։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ունենան հզոր ազգային տեղեկատվական ցանցի հասանելիություն արտասահմանյան ինտերնետի կողքին»,- նշել է Ռոհանին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31