00:00:00

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

00:20, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել իրանական Mahan air ավիաընկերության հանդեպ՝ «զանգվածային ոչնչացման զենքի տեղափոխման մեջ նրա դերի համար»։ Պոմպեոն նաեւ հայտարարել է իրանական նավատորմային ընկերության հանդեպ պատժամիջոցների վերականգնման մասին՝ 2015թ․ դրանց հանելը «մեծ սխալ» անվանելով։ Իրանին «անօրինական նյութեր» մատակարարելու համար պատժամիջոցների է ենթարկվում նաեւ շանհայական E-Sail Shipping ընկերությունը, հայտնում է AP-ը։ ԱՄՆ-ը նաեւ պատժամիջոցներ է սահմանել Իրանի մեկ քաղաքացու, Իրանի, ՉԺՀ-ի եւ ԱՄԷ-ի հինգ ընկերությունների, ինչպես նաեւ երկու նավերի հանդեպ։ «Այնքան ժամանակ, քանի դեռ շարունմակվում է Իրանի վնասաբեր գործունեությունը, կշարունակվի նաեւ առավելագույն ճնշման մեր գործունեությունը»,- ասել է Պոմպեոն։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31