00:00:00

Քվենտին Տարանտինոյի հաջորդ ֆիլմը կարող է լինել «Սպանել Բիլին 3»-ը

22:57, 11 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Քվենտին Տարանտինոն նշել է, որ իր հաջորդ ստեղծագործությունը կարող է լինել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը, հայտնել է NME կայքը: Ռեժիսորը մանրամասնել է, որ Ումա Թուրմանի հետ ոչ վաղ տեղի ունեցած ընթրիքն իրեն ստիպել է լրջորեն մտածել շարունակության մասին: «Եթե հաջորդ ֆիլմս կապ ունենա նախորդների հետ, ապա դա «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը կլինի»,-հայտնել է Տարանտինոն: Նա հավելել է, որ որոշ գաղափարներ ունի սցենարի հետ կապված, բայց պարզաբանել է, որ այժմ դժվար թե ամբողջովին ներգրավվի նախագծի մեջ: Ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել այդ ուղղությամբ առնվազն երեք տարուց: Նա պլանավորում է սկզբում ավարտել պիեսը և հինգ մասանոց սերիալը, որի վրա աշխատանքները սկսել էր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներից առաջ: https://www.youtube.com/watch?v=I8RDp9mw3JQ&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31