00:00:00

Թուրքիայում մեկ ժամում 3 երկրաշարժ է գրանցվել

22:20, 11 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Ալթըեյլյուլ շրջանում դեկտեմբերի 10-ի գիշերը `23:20-ի սահմաններում 4.6 մագնիտուտ ուժով երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո 23:40-ի սահմաններում ևս 2 ցնցում է գրանցվել: Վերջին երկու երկրաշարժների ուժգնությունը կազմել է 4.3 և 4 բալ: Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Որոշ քաղաքացիներ դրսում կրակ են վառել, որպեսզի տաքանան: Որոշ քաղաքացիներ էլ վախի պատճառով հիվանդանոց են գնացել: Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.6, 4.3 և 4 բալ։ Նշվում է, որ ցնցումները շարունակվել են մինչև առավոտ: Ընդհանուր առմամբ Բալըքեսիրում 72 ցնցում է գրանցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր