00:00:00

Չի կարող լինել բանակցություն առանց Արցախի. Արայիկ Հարությունյան

19:50, 11 դեկտեմբեր 2019 Հասարակություն

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի անկախության հարցը բանակցությունների թեմա չի համարում: «Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել: Հանդիպումներ եղել են, բայց չի կարելի կոչել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը և չի մասնակցում։ Չեն կարող լինել բանակցություններ առանց Արցախի։ Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցային թեմա, սա նախապայման է: Հետագան կապված է Ադրբեջանի կողմից այս նախապայմանի ընդունումից։ Չի կարող քննարկման թեմա դառնալ մի բանաձև, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար»,- ասաց Հարությունյանը: Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մասնակցել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր