00:00:00

Երևանում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին

17:49, 10 դեկտեմբեր 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում գործող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին: Վիրավորը նախ տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն դպրոցի սովորղ 16-ամյա Դավիթ Հ.-ն է: Ոստիկանները վերջինին դանակահարելու կասկածանքով՝ ուսուցչուհու գլխավորությամբ, ոստիկանության բաժին են տեղափոխել նույն դպրոցի սովորղ Գ. Մ.-ին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր