00:00:00

Կիեւում գնահատել են Փարիզի բանակցությունների արդյունքները

21:54, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

«Նորմանդական գագաթնաժողովի» անցկացումն Ուկրաինայի նախագահի դիվանագիտական հաջողությունն Է: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկը Facebook-ի իր Էջում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկարատեւ ընդմիջումից հետո պաշտոնական Կիեւի մասնակցությունը բանակցություններին մեծ առաջընթաց Է դարձել Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Գոնչարուկը հայտարարել Է, որ Ուկրաինայի ղեկավարը կշարունակի պայքարել հանուն խաղաղության եւ «հանուն Ուկրաինայի տարածքների վերադարձման»: Վարչապետը կարծում Է, որ գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններից ամենագլխավորը կալանավորների եւ բռնված անձանց փոխանակումն Է «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Նա նշել Է, որ «72 ուկրաինացիներ կարող են շուտով վերադառնալ տուն»: Գոնչարուկը հավելել Է, որ բաց Է մնում Կիեւի կողմից Դոնբասում ռուս-ուկրաինական սահմանի հատվածի նկատմամբ վերահսկողության վերականգնման հարցը: «Ուկրաինայի դիրքորոշումն Է՝ նախ լիակատար անվտանգություն, որը չի կարող գոյություն ունենալ առանց սահմանի նկատմամբ վերահսկողության: Այնուհետեւ ընտրություններ: Այս թեման վերստին տեղ կգտնի 4 ամիս անց հաջորդ հանդիպման օրակարգում»,- գրել Է նա:
Դրա հետ մեկտեղ իր Telegram-կանալում ուկրաինացի քաղաքական գործիչը, գնահատելով բանակցությունների արդյունքները, ընդգծել Է, որ «Վլադիմիր Զելենսկու թիմը Փարիզում լուրջ քայլ Է կատարել Դոնբասում պատերազմի ավարտման ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31