00:00:00

Էրդողանի կարծիքով՝ Եվրոպայում չկա առաջնորդ քաղաքական գործիչ

21:39, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ժամանակակից Եվրոպան զրկված է առաջնորդ քաղաքական գործչից: Նա այսպիսի տեսակետ է հայտնել երեքշաբթի Անկարայում ելույթ ունենալիս: «Ժամանակակից Եվրոպան ապրում է առաջնորդության ճգնաժամ, եւ ես Եվրոպայի քաղաքական գործիչների շարքում չեմ տեսնում մարդու, ում կարելի է անվանել օրինակելի եվրոպական առաջնորդ»,- «Անատոլիական» գործակալության փոխացմամբ՝ ասել է նա: Էրդողանի կարծիքով՝ նախկինում այդպիսի առաջնորդ էր Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Թուրքիաի նախագահը, միաժամանակ, Կատարի էմիր շեյխ Թամին բեն Համադ Ալ Թանիին անվանել է «Պարսից ծոցում երիտասարդ եւ դինամիկ առաջնորդ», քանի որ նա «մշտապես աղքատների կողքին է կանգնած եւ օգնում է կարիքավոր երկրներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր