00:00:00

Լուժկովը մահացել Է Մյունխենում սրտի վիրահատությունից հետո

19:01, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մահացել Է Մյունխենի կլինիկաներից մեկում սրտի վիրահատությունից հետո: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա շրջապատի մի աղբյուր: Նրա խոսքով՝ այժմ որոշվում Է նախկին քաղաքագլխի մարմինը Ռուսաստան տեղափոխելու հարցը: «Զբաղված ենք թղթերի ձեւակերպմամբ»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ իր նախորդի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել Մոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը: Կյանքի 84-րդ տարում Լուժկովի մահվան մյասին հայտնի Է դարձել դեկտեմբերի 10-ին ավելի վաղ: Նա Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է ավելի քան 18 տարի՝ 1992 թվականի հունիսի 6-ից մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 28-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր