00:00:00

ԱՄՆ կոնգրեսականները համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեն

14:10, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները հայտարարել են, որ երկրի 2020 թվականին 738 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեի հարցում համաձայնության են հասել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Համաձայնեցված պաշտպանական բյուջեն ներառում է Ուկրաինային 300 մլն դոլարի օգնություն, հետեւում է երկուշաբթի Ներկայացուցիչների պալատի համապատասխան կոմիտեի հրապարակած փաստաթղթից: Միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրականացման համար: Նախագիծը նաեւ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում է հաշվետու լինել Ռուսաստանին զսպելու միջոցառումների վերաբերյալ: «Ազգային պաշտպանության ռազմավարությունը ընդունում է, որ ներկայումս մենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լուրջ մրցակցության մեջ ենք: Մեր մրցակիցները ցանկանում են խախտել միջազգային կարգը եւ ազդեցություն ձեռք բերել: Ուստի 2020 ֆինանսական տարում ազգային պաշտպանության բյուջեի նախագիծը ներառում է միջոցառումներ, որոնք կոչված են աջակցելու Ամերիկայի մրցունակությունը, ինչպես նաեւ օգնելու մեր դաշնակիցներին եւ գործընկերներին: Դրանք ներառում են պաշտպանության նախարարին ներկայացվող նոր պահանջներ՝ հաշվետու լինել ռազմավարական հակառակորդներին զսպելու եւ հաղթելու համար ազգային պաշտպանական ռազմավարության կիրառման մասին»,- Նշված է փաստաթղթում: Բյուջեում «Ռուսաստանի զսպման» համար հատկացված է լրացուցիչ 734,3 մլն դոլար: Դրանից բացի, ըստ նախագծի՝ ԱՄՆ-ին արգելված է Թուրքիային փոխանցել F-35 օդանավեր՝ կապված Անկարային Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների հետ: Ակնկալվում է, որ բյուջեի նախագիծը կընդունվի մինչեւ 2019 թվականի վերջը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր