00:00:00

2020 թվականից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել

11:50, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

2020 թվականից ամբողջ աշխարհում միլիոնավոր սարքերում WhatsApp մեսենջերը կդադարի գործել, հայտնում է Daily Mail-ը: Խոսքը, մասնավորապես, iOS 8 կամ ավելի հին տարբերակի օպերացիոն համակարգով iPhone-ների եւ Android-ի 2.3.7 կամ ավելի հին տարբերակներով սարքերի մասին է: Այս օգտատերերը 2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ից չեն կարողանա օգտվել: Daily Mail-ն ընդգծում է, որ նշված սարքերի տերերը արդեն չեն կարող WhatsApp-ում նոր ակաունտներ ստեղծել կամ հաստատել գոյություն ունեցողները: Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մեսենջերը չի աշխատի նաեւ Windows Phone օպերացիոն համակարգով բոլոր սարքերում, այդ նույն օրն է Microsoft-ը դադարեցնում Windows 10 Mobile OS-ի աջակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր