00:00:00

Huawei-ն հայտարարել է, որ նոր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն կթողարկի

04:04, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Չինական Huawei ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Android-ի փոխարեն HarmonyOS օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնի թողարկման ամսաթիվը:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, ընկերության թոփ մենեջերի խոսքով՝ նորագույն սմարթֆոնը կներկայացվի 2020-ի օգոստոսին:

Ընկերության ծրագրային ապահովման մշակման բաժնի ղեկավար Վան Չենգլուն հայտարարել է, որ նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար արտադրվող սմարթֆոններում:

Մասնագետի խոսքով՝ HarmonyOS-ը գտնվում է մշտական կատարելագործման փուլում: Նոր օպերացիոն համակարգով այսուհետ կաշխատեն ոչ միայն չինական ընկերության սմարթֆոնները, այլև արտադրողի մյուս բոլոր գաջեթները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր