00:00:00

Պեկինը ցանկանում է շուտափույթ կարգավորել առեւտրային պատերազմը Վաշինգտոնի հետ

02:22, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Պեկինը ցանկանում է շուտափույթ կարգավորել առեւտրային պատերազմը Վաշինգտոնի հետ։ Այս մասին ասել է Չինաստանի առեւտրի նախարար Ռեն Հունբինը՝ նշելով, որ Չինաստանը հույս ունի, որ կկարողանա հասնել առեւտրային համաձայնության Միացյալ Նահանգների հետ, ինչը կբավարարի երկու կողմերին, տեղեկացնում է Reuters-ը։ Պաշտոնյան չի տեղեկացրել առեւտրային համաձայնագրի «առաջին փուլի» բանակցությունների մանրամասների մասին։ ԱՄՆ-ում 160 մլրդ դոլարով չինական ներմուծման սակագների հերթական բարձրացումը պետք է ուժի մեջ մտնի կիրակի։ Ուրբաթ Չինաստանը հայտարարեց, որ կատարում է ամերիկյան սոյայի եւ խոզի մսի պատասխան սակագները հանելու խոստումը։ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները բանակցում են համաձայնագրի այսպես կոչված «առաջին փուլի» շուրջ՝ուղղված ձգձգված առեւտրային վեճի թուլացմանը, բայց առայժմ պարզ չէ,  թե հնարավոր է արդյոք նման համաձայնագրի ստորագրումն առաջիկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր