00:00:00

ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին

02:10, 10 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2019-ին Ամերիկա մեկնելու համար ոչ ներգաղթային վիզաների մերժման մասին տվյալները, որոնք վերաբերում են զբոսաշրջային և բիզնես ուղևորություններին, սակայն չեն վերաբերում աշխատանքային և այնպիսի վիզաներին, որոնք թույլ են տալիս երկար ժամանակով մնալ երկրում: Ինչպես  գրում է rusarminfo-ն, նման տեսակի մուտքի արտոնագրեր ստանալու հարցում Հայաստանի քաղաքացիները մերժում են ստացել 51.65 տոկոս դեպքերում: Այս ցուցանիշով հայերը գտնվում են նախկին խորհրդային երկրների վարկանշային աղյուսակի մեջտեղում: Այս տարի նախկին ԽՍՀՄ երկրներից ամենից հաճախ ԱՄՆ-ն մերժել է Ուզբեկստանի քաղաքացիներին (68,06%): Երկրորդն այս առումով Ղրղզստան է զբաղեցրել (67,75%): Երրորդը Վրաստանն է (63,85%): Հաջորդիվ ցանկում հաջորդիվ ընդգրկված են նաև Տաջիկստանը, որի քաղաքացիներին մերժել են դիմումների 60,97%-ի դեպքում, Մոլդովան՝ 58,03%-ի դեպքում, Թուրքմենստանը՝ 56.26 %-ի դեպքում, Ուկրաինան՝ 45.06%-ի դեպքում և Ղազախստանը՝ 42.58 %-ի դեպքում: Հարաբերականորեն ցածր է Ադրբեջանի (25,43%), Բելառուսի (21,93%), Էստոնիայի (24,81%), Լատվիայի (18,98%) և Լիտվայի (18,67%) քաղաքաղիների մերժումները: ԱՄՆ-ն հազվադեպ է մերժում նաև Ռուսաստանի քաղաքացիներին (15,19%):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր