00:00:00

Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի

21:45, 09 դեկտեմբեր 2019 Իրավական

Երեւանի Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1946 թվականի ծնված տղամարդու դի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր