00:00:00

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը Թրամփին անվանել է անհամբեր եւ ծեր

23:16, 09 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հյուսիսային Կորեայի խաղաղության կոմիտեի նախագահ Կիմ Յոն Չխոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ծեր եւ անհամբեր։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)։ «Այժմ կարելի է տեսնել, որ Դոնալդ Թրամփը ծեր ու անհամբեր մարդ է,- ասել է Կիմ Յոն Չխոլը։- Թրամփը շատ բան չգիտի մեր երկրի մասին։ Մենք կորցնելու բան այլեւս չունենք»։ Այս հայտարարությունն ամերիկյան վարչակազմի ղեկավարի արտահայտությունների արձագանքն է։ Թրամփն ասել էր, որ «Կիմ Չեն Ընը չափից ավելի խելացի է ու շատ բան կարող է կորցնել, եթե թշնամական գործողություններ ձեռնարկի»։ «Եթե նա (Թրամփը) շարունակի այս ոգով, ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի կարծիքը ամերիկյան նախագահի վերաբերյալ կփոխվի»,- ասել է Կիմ Յոն Չխոլը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր