Երեկ ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: