ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր: Երևանի երկու բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1980թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Երևանի 31-ամյա բնակչի և Երևանի մեկ այլ՝ 39-ամյա բնակչի հետ, 2019թ հունվար-փետրվար ամիսներին, վերջինիս կողմից որպես փոխադրամիջոց տրամադրված «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներ, որտեղ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կոտրելով կայանված ավտոմեքենաների ապակիները, հափշտակել են նշված ավտոմեքենաների գազի գլանանոթները և այլ իրեր, իսկ որոշ դեպքերում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (8 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: