00:00:00

Ծառերը մանրացված վիճակում հայտնաբերվել են Արտանիշ տեղամասում

12:37, 08 դեկտեմբեր 2019 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 1-ին հերթական դեպքը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանները տեղեկացել էին, որ «Սևան ազգային պարկի» Արտանիշ տեղամասից ապօրինի 4 ծառ են հատել:Համապատասխան միջոցառումների շնորհիվ ժամեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ ծառերը հնարավոր է հատած լինի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 67-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշված ծառերը մանրացված վիճակում հայտնաբերվել են Արտանիշ տեղամասում` կասկածվողի տնակի հարևանությամբ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր