00:00:00

Իրանում ցուցադրել են նոր ծովային անօդաչու սարք

00:12, 08 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Իրանի ՌԾՈւ-ն շաբաթ օրը ցուցադրել է հայրենական արտադրության նոր մարտական անօդաչու սարք, տեղեկացնում է Tasnim-ը։ «Սիմորգ» անվանված դրոնը ներկայացվել է ափամերձ Կոնարակ քաղաքում։ Մարտական անօդաչու սարքի ցուցադրմանը ներկա էր Իրանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին։ Նոր անօդաչուի թռիչքի տեւողությունը 24 ժամ է։ Դրոնը կարող է օգտագործվել մարտական, հետախուզական եւ մարտավարական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի ընթացքում։ Նոր դրոնի հեռահարությունը 1500 կիլոմետր է։ Սյն հզոր մարտական «Շահեդ-129» անօդաչու սարքի ռազմածովային տարբերակն է, որի սերիական արտադրությունը մեկնարկել է 2013-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր