00:00:00

Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր

19:35, 07 դեկտեմբեր 2019 Իրավական

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Nissan March մակնիշի 01 AZ 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թեւոսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետեւ գազատար խողովակին եւ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ է գործել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր