00:00:00

Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

18:59, 07 դեկտեմբեր 2019 Իրավական

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր