00:00:00

ԱՄՆ-ը վերսկսել է բանակցություններն արմատական «Թալիբան» շարժման հետ

18:25, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Պաշտոնական Վաշինգտոնն այսօր Կատարում վերսկսել է բանակցություններն արմատական «Թալիբան» շարժման հետ, տեղեկացնում է AFP-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնական շրջանակների աղբյուրին։ «Միացյալ Նահանգները այսօր միացել է Դոհայում ընթացող բանակցություններին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է բռնության նվազեցմանը, որը կհանգեցնի ներաֆղանական բանակցությունների եւ հրադադարի»,- տեղեկացրել է աղբյուրը։ Սեպտեմբերին ԱՄՆ-ը եւ «Թալիբանը» պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել, որի համաձայն Վաշինգտոնը կսկսեր դուրս բերել զորքերը՝ թալիբներից անվտանգության երաշխքիների դիմաց։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր