00:00:00

Երեւանում թալանել են ԱԺ պատգամավորի Toyota-ն. հափշտակել են խմիչքներ եւ բջջային հեռախոսը

16:23, 07 դեկտեմբեր 2019 Իրավական

Երեւանում դեկտեմբերի 6-ին, թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչեւ 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով 16-րդ թաղամասի 33 շենքի բակում կայանված, իրեն պատանող Toyota մակնիշի 131 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ հաշվեկշռում եւ սպասարկում է Հ. Այվազյանին, իսկ ավտոմեքենայի միջից գողացել են տարբեր տեսակի խմիչքներ, բջջային հեռախոսը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշոտցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր