00:00:00

Ռուսաստանում ալկոհոլային թունավորումից մահացության ցուցանիշը 9 ամսում ավելացել է մոտ 12%-ով

19:33, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանում այս տարվա 9 ամսվա ընթացքում ալկոհոլից պատահական թունավորման հետևանքով մահացել է 5010 մարդ, ինչը 11,9%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ալկոհոլի ազգային քաղաքականության մշակման կենտրոնի տվյալներով՝ այս ցուցանիշը հավասար է 100 000 բնակչության շրջանում 4,6 մարդու թունավորումից մահվանը: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:
Բացի այդ, անորոշ միտումներով ալկոհոլային ազդեցությունից և թունավորումից մահացության թիվը կազմել է 1433 մարդ, որը 15,9 %-ով ավելի է մեկ տարի առաջվանից: Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն՝ «անորոշ միտումներով ալկոհոլային թունավորում» ախտորոշումը նշանակում է, որ առկա տեղեկատվությունը բավարար չէ բժշկական և իրավաբանական փորձագետների համար, որպեսզի եզրակացություն կազմեն, թե դա եղել է դժբախտ դեպք, ինքնավնասում, թե բռնություն՝ սպանելու կամ առողջությանը վնաս հասցնելու նպատակով: Ախտորոշման համար սահմանված չափանիշներ դեռևս գոյություն չունեն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր