00:00:00

Թրամփի աշխատակազմը որոշել է Amazon-ի օտարերկրյա որոշ կայքեր ներառել կեղծված արտադրանքի շուկաների ցուցակում

18:05, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը դիտարկում է Amazon-ի որոշ օտարերկրյա կայքերի ներառումը այն շուկաների ցուցակում, որոնք հայտնի են կեղծված արտադրանքով, տեղեկացնում է Wall Street Journal-ը։ Այս գործողությունները կնախաձեռնվեն ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակի կողմից «վատահամբավ շուկաների» ամենամյա ցուցակի միջոցով, ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ ոչ մի որոշում չի կայացվել, եւ որ անցած տարի ներկայացված համանման առաջարկությունները վերջին հաշվով մերժվել են։ Իր հերթին, Amazon-ը հայտարարել է, որ ընկերությունը «խստիվ արգելում է» կեղծված արտադրանքն իր պլատֆորմներում եւ խոշոր գումարներ է ներդնում՝ նման ապրանքներից սպառողներին պաշտպանելու համար։ «Կեղծված արտադրանքի դեմ պայքարը պահանջում է ողջ արդյունաբերության համագործակցություն, ներառյալ ռիթեյլերները, բրենդները, իրավապահ մարմիններն ու կառավարությունները։ Եվ մենք շարունակում ենք ակտիվորեն փոխգործակցել այդ շահագրգիռ կողմերի հետ, քանի որ մենք պատասխանատվության ենք կանչում վատ սուբյեկտներին եւ կեղծված արտադրանքը հասցնում ենք զրոյի մեր խանութում»,- ասվում է ընկերության հայտարարությունում։ Նշվում է, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս նորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր