00:00:00

Արքայազն Չարլզի ներկայացուցիչը հերքել է Էլիզաբեթ 2-րդի՝ առաջիկա 2 տարում գահից հրաժարվելու մասին լուրերը

14:52, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի գրասենյակի ներկայացուցիչը հերքել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու՝ առաջիկա երկու տարում գահից հրաժարվելու մասին լուրերը, գրում է USA Today-ը:
Ներկայացուցչի խոսքով՝ թագավորական ընտանիքը նման որոշում չի քննարկել: «95 տարին լրանալու կամ ինչ-որ այլ տարիքի հասնելուց հետո թագուհին մտադրություն չունի հրաժարական տալ»,- նշում է աղբյուրը: Թագավորական կենսագիր Սելլի Սմիթի խոսքով՝ թագուհին չի կարող որոշել հեռանալ գահից կամ այն փոխանցել իր որդուն: Դա որոշակի գործընթաց է: «Թագուհին չի կարող պարզապես թափահարել իր գավազանը և ասել՝ «Չարլզ, ես այն փոխանցում եմ քեզ»: Դա նրա գործը չէ»,- հայտնել է նա: Վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել առ այն, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն իր լիազորությունները կփոխանցի արքայազն Չարլզին, երբ լրանա իր 95-ամյակը: Թագուհին 93-ամյակը տոնել է ապրիլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր