00:00:00

Մեքսիկայում նավթի խոշոր հանքավայր են գտել

16:59, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Petróleos Mexicanos (Pemex) Ромеро մեքսիկական նավթային կորպորացիայի գլխավոր տնօրեն Ռոմերո Օրոպեսան հայտնել է Տաբասկո նահանգում 500 միլիոն բարելին համարժեք նավթի հումքի հաստատված պաշարներով հանքավայրի հայտնաբերման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք կարող ենք հաստատել 500 միլիոն բարելի նավթի հումքով հսկայական հանքավայրի առկայությունը»,- հայտնել է Օրոպեսան երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին: Հայտարարությունը հրապարակել է Financiero հրատարակությունը: Օրոպեսան նշել է, որ հորատանցքերի հորատման աշխատանքներն արդեն ընթանում են, ինչը թույլ կտա հաջորդ տարի այս հանքավայրում 11 հորատանցքից օրական մինչև 69 հազար բարել նավթ, ինչպես նաև 8,5 միլիոն խորանարդ մետր գազ ստանալ: 2021 թվականին պետական նավթագազային Pemex ընկերությունն ակնկալում է ընդհանուր 667 միլիոն դոլարի ներդրումների պարագայում ընդլայնել արդյունահանումը` հասցնելով օրական մինչև 110 հազար բարելի  և 11,6 միլիոն խորանարդ մետր գազի: Pemex ընկերությունն ակտիվացրել է Մեքսիկայի տարածքում հորատման գործողությունները՝ այլ օգտագործվող հանքավայրերի պաշարների սպառման հետ կապված: Միջազգային վարկատուների առաջ ընկերության պարտքը հոկտեմբերի դրությամբ կազմել է մոտ 100 միլիարդ դոլար, 2019 թվականի 9 ամսվա համար կորուստը գերազանցել է 176 միլիարդ պեսոն (9 միլիարդ դոլարը): Pemex ընկերությանն աջակցելը գործող կառավարության առաջնահերթություններից է: Սեպտեմբերի սկզբին 2020 թվականի համար հրապարակված Մեքսիկայի բյուջեի նախագիծը ներառում է 4,3 միլիարդ դոլարի հատկացում Pemex-ի կապիտալիզացիայի բարձրացման համար, ինչպես նաև՝ հարկային բեռի թեթևացում: Ավելի վաղ Մեքսիկայի իշխանությունները հայտարարել էին 2020-2021 թվականներին Pemex-ի համար հարկային բեռը 128 միլիարդ պեսոյով (ավելի քան 6,7 միլիարդ դոլար) նվազեցնելու մտադրության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր