00:00:00

Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ)

15:50, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած գործարարների հետ գերմաներեն է խոսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Երբ ՌԴ առաջնորդը սկսել է իր բացման խոսքը, մասնակիցներից մեկի մոտ համաժամանակյա թարգմանության հետ կապված խնդիր է առաջացել: Վերջինս դիմել է նախագահին, որն էլ արագ արձագանքել է` անցնելով գերմաներենին: «Ոչինչ, հետո…Ոչ մի հետաքրքիր բան չեմ ասի»,- գերմաներենով կատակել է նախագահը: Փոքր-ինչ սպասելուց հետո, նա կրկին արդեն ռուսերենով շարունակել է բացման ելույթի խոսքը: Ելույթի հենց սկզբում Պուտինը գերմաներեն է խոսել նաև հանդիպման մասնակիցներից մեկի հետ: Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ Փարիզում դեկտեմբերի 9-ին նշանակված «նորմանդական քառյակ» ձևաչափով հանդիպումով Ուկրաինան կմոտենա խաղաղության հաստատմանը, և ԵՄ-ն կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի թեման: https://www.youtube.com/watch?v=uiMng5hNEBo&feature=emb_logo  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր