00:00:00

Էվո Մորալեսը Կուբա է մեկնել բժշկական հետազոտության համար

15:23, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Կուբա է մեկնել՝ բժշկական հետազոտության ենթարկվելու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Բոլիվիայի առողջապահության նախկին նախարար Գաբրիելա Մոնտանոյին: «Նախագահ Էվո Մորալեսը Կուբայում է կուբացի բժիշկների խմբի կողմից բժշկական հետազոտության ենթարկվելու, որոնք նրան բուժել են Բոլիվիայում»,- հայտարարել է Մոնտանոն: Նրա խոսքով՝ Բոլիվիայի նախկին նախագահը Կուբա է մեկնել ուրբաթ առավոտյան, ուղեւորությունը կարճատեւ է լինելու: Հիշեցնենք, որ Էվո Մորալեսը հրաժարական է տվել նոյեմբերին, երբ Բոլիվիայում բողոքի ցույցեր սկսվեցին երկրի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր