00:00:00

ԱՄՆ-ում մայրը 2 հազար դոլարով վաճառել է երեխային

03:05, 07 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակչուհի Մարիա Դոմինգո Պերեսը վաճառել է իր հինգ երեխաներից մեկին։ Գործարքը կայացել է տարրական դպրոցի շենքի մոտ, գրում է The Sun պարբերականը։ 31-ամյա կինը երեխայի համար 2 հազար դոլար է ստացել։ Տեղի ոստիկանությունը ձերբակալել է մորը և գնորդներին՝ 37-ամյա Կատարինա Խոսե Ֆելիպեին և 45-ամյա Խոսե Մանուել Պասկալին։ Պարբերականը գրում է, որ հայտնի չէ՝ ինչու էին կինը և տղամարդը ցանկանում գնել երեխային։ Ոստիկանությունը նաև չի հստակեցնում երեխայի սեռը և տարիքը։ Դոմինգո Պերեսի բոլոր հինգ երեխաներն այս պահին գտնվում են դպրոցի աշխատակցի հսկողության ներքո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր