00:00:00

Սոֆիայում մեկնարկել Է հանուն մաքուր օդի արշավը

21:55, 05 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Բուլղարիայի մայրաքաղաքի վարչակազմն սկսել Է տնային վառարանների եւ բուխարիների ծխնելույզներին ֆիլտրերի տեղակայման ծրագրի իրականացումը՝ հանուն մաքուր օդի արշավի շրջանակում: Երեք տարվա ընթացքում բնապահպանական կայանքներ կստանա 2 000 ընտանիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անցյալ տարի կատարված թեստավորումն ապացուցել Է մեթոդիկայի արդյունավետությունը: Ծխանցքերի վրա ֆիլտրեր օգտագործելիս աղտոտման մակարդակը նվազում Է 80 տոկոսով»,- հայտնել Է Սոֆիայի քաղաքագլուխ Յորդանկա Ֆանդիկովան նոր սարքավորման ցուցադրման ժամանակ: Սոֆիայում օդն ավանդաբար ամբողջ տարվա ընթացքում ամենաաղտոտվածներից մեկն Է համարվում Եվրոպայում: Ձմռան ամիսներին հիմնական աղտոտիչն այստեղ մանր փոշին Է վառարանների զանգվածային կիրառման պատճառով, իսկ մնացած ամիսներին՝ ավտոմոբիլային գազերի մանր փոշին: Եվրահանձնաժողովի փորձագետները հաշվարկել են, որ տարվա ընթացքում օդի աղտոտման պատճառով Բուլղարիայում վաղաժամ մահանում Է ավելի քան 13 հազար մարդ, իսկ հիվանդությունների պատճառով միջին հաշվով բաց Է թողնվում 2 միլիոն աշխատանքային օր, ինչը հանգեցնում Է շուրջ 3 միլիարդ եվրոյի տարեկան ֆինանսական կորուստների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 16.04

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր