00:00:00

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանի «ականապատման» մասին

18:42, 05 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանի «ականապատման» մասին: Այսօր նման վտանգների մասին տեղեկություններ ստացել են նաև քաղաքի մի շարք բժշկական և կրթական հաստատություններ: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է ուժային կառույցներում աղբյուրը: «Անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանում պայթյունի վտանգի մասին: Պայթյունի սպառնալիքի մասին տեղեկություններ են փոխանցվել նաև մի քանի հիվանդանոցների և դպրոցների»,- ասել է գործակալության զրուցակիցը: Իրավապահ մարմինների և Պետերբուրգի մետրոպոլիտենի կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի տրվել: Անցյալ շաբաթվանից Պետերբուրգում անընդհատ «ականապատում» են դատարաններն ու դպրոցները, սակայն դեռևս ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր