00:00:00

ԱՄՆ-ում քննարկում են կիբորգ զինվորներ ստեղծելու հնարավորությունը. Business Insider

17:30, 05 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ ռազմական գերատեսչության ռազմական հետազոտող Պետեր Էմանուելը հայտարարել է, որ առաջիկա տասնամյակներում կհայտնվեն զինծառայողներ, որոնք համալրված կլինեն կենսաինժեներային և այլ տեխնոլոգիաներով, ինչը, սակայն, կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Ամերիկացի զինվորականները լրջորեն դիտարկում են առաջիկա 30 տարիների ընթացքում աչքի, լսողական, մկանային և նեյրոնային մոդիֆիկացիաներով զինվորների ստեղծման հնարավորությունը, օրինակ՝ ցանցաթաղանթի մեջ միկրոսկոպիկ սարքերով կամ նեյրոնային իմպլանտներով զինվորներ: Էմանուելի խոսքով՝ այդ «հնարավորությունները» կարող են առաջին հերթին կիրառվել այն մարդկանց վրա, որոնք կորցրել են տեսողությունը կամ վերջույթները:
Մի շարք մասնագետներ կանխատեսում են, որ ծրագրի իրականացումը լուրջ խնդիրներ կստեղծի: Էմանուելի կարծիքով՝ չկա հստակ սահմանում, թե ինչ է նշանակում լինել մարդ, ուստի տեխնոլոգիաների միջամտությունն ավելի կբարդացնի այդ հարցը: Կառավարությունը, իրավական համակարգերը և սոցիալական նորմերը չեն կարողանա տեխնոլոգիաների զարգացման «հետևից հասցնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր