«Երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի Թուրքիան կաջակցի Բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրին»,-ասված է Լիտվայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Էրդողանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Լատվիայի և Էստոնիայի նախագահներ Էգիլս Լևիտսը և Կերստի Կալյուլայդը, ինչպես նաև Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:
Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր աջակցել Ռուսաստանի կողմից «հարձակման» դեպքում Բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրին, ՆԱՏՕ-ում իր պատվիրակին ասել էր չստորագրել ծրագիրը և հանդիպումների ու մասնավոր զրույցների ընթացքում կոշտ դիրքորոշում ցույց տալ՝ պահանջելով, որ դաշինքը քրդական ինքնապաշտպանության ուժերը պաշտոնական ձևակերպումներում ահաբեկչական ճանաչի: