00:00:00

Սերբիայի նախագահը Պուտինին 19-րդ դարի սրբապատկեր է նվիրել և փոխարենը հրացան ստացել

02:50, 05 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սոչիում կայացած բանակցությունների ավարտին 19-րդ դարի սրբապատկեր է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և ի պատասխան հրացան է նվեր ստացել, որը պատկանել է սերբ արքային: ТАСС գործակալության փոխանցմամբ` սերբ առաջնորդի մամլո ծառայությունը հրապարակել է Վուչիչի ստացած ընծայի լուսանկարը: «Նախագահ Վուչիչը Պուտինին նվիրել է «Տիրոջ կերպարանափոխումը» 19-րդ դարի սրբապատկերը: Նախագահ Պուտինն էլ Վուչիչին նվիրել է Միլան Օբրենովիչ I-ի հրացանը, որը գնվել է աճուրդի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սերբիայի Միլան Օբրենովիչ I իշխանը (1854-1901թթ.) նոր ժամանակաշրջանի առաջին սերբ թագավորն է, նա գահակալել է 1882-1889 թվականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր