00:00:00

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային չխաթարել տարածաշրջանային կայունությունը

22:32, 04 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային, որը հուշագիր է ստորագրել Լիբիայի հետ ծովային տարածքների սահմանազատման մասին, հարգել հարևան երկրների ինքնիշխանության իրավունքը, այդ թվում` Հունաստանի և Կիպրոսի, և զերծ մնալ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելուց: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է եվրոպական դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը նոյեմբերի վերջին հուշագրեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների հարցով փոխըմբռնման մասին: ԵՄ-ում ընդգծել են, որ ծովային տարածությունների սահմանազատման հարցով փոխըմբռնման մասին Թուրքիայի և Լիբիայի միջև երկկողմ հուշագիրը չի հրապարակվել: «Բովանդակության մասին հետագա բացատրություններ են անհրաժեշտ: Մենք ակնկալում ենք, որ այդ տեքստը անհապաղ կփոխանցվի ԵՄ-ի դիտարկմանը»,- ասվում է հաղորդագրությունում: «Չափազանց կարևոր է, որ միջազգային ծովային իրավունքը, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը, ինքնիշխանությունը և հարևան ափամերձ երկրների ծովային գոտիների նկատմամբ ինքնիշխանության իրավունքը պահպանվեն»,- ընդգծվում է փաստաթղթում: Նշվում է նաև, որ ԵՄ-ն «լիարժեք համերաշխություն» է հայտնում Հունաստանի և Կիպրոսի հետ` կապված Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր