00:00:00

Թրամփը երկերեսանի է անվանել Թրյուդոյին նրա մեկնաբանության համար

01:07, 05 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկերեսանի է անվանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը, ենթադրաբար, ծաղրանքի է ենթարկել իրեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովիշրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` նշելով, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր երկրների ղեկավարների շփումը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես նշվում է, նրանք քննարկում են ինչ-որ մեկի ուշանալը գագաթնաժողովից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսակցության ընթացքում ասում է, որ հանդիպման մասնակցին անհրաժեշտ էր 40 րոպեով մամլո ասուլիս տալ, իսկ Թրյուդոն նկատում է, որ երկրի ղեկավարի թիմի «բերանը բաց է մնում»: Լրատվամիջոցները ենթադրել են, որ նրանք Թրամփի մասին են խոսել: Լրագրողներն ավելի ուշ Թրամփին հարց են տվել, թե ինչ է ինքը մտածում Թրյուդոյի այդ մեկնաբանության մասին: «Նա երկերեսանի է»,- ասել է Թրամփը և անմիջապես հավելել է, որ կանադացի վարչապետը «շատ հաճելի տղա է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր